Open news feed Close news feed
A A
Video

«Միակողմանի քաղաքականությունը կտանի կործանման» (video)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի իշխանություններին՝ մասնավորապես նախագահին Հայաստան հրավիրելը պատմաբան Գեւորգ Մելքոնյանը համարում է դիվանագիտական քայլ։ «Մենք եւս մեկ անգամ անում ենք քայլ, որ մենք պատրաստ ենք գնալու երկխոսության, պատրաստ ենք համագործակցելու, բայց հիմքում դրված է Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Մելքոնյանը։ Պատմաբանի խոսքերով՝ վերջին տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն չթուլացրեց Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությունը, այլ ինչպես սպասվում էր՝ 100- ամյակին ընդառաջ ավելի մեծացրեց։ «Չեմ կարծում, որ Թուրքիայի նախագահը կամ արտգործնախարարը 100- ամյակին ընդառաջ կգան, կխոնարհվեն անմեղ զոհերի հիշատակին»,- նշեց Գեւորգ Մելքոնյանը։