A
A
Ազգային իշխանությունը կարիք չունի «դրսից տղա բերելու» (video)
Support A1+!Այսօր «Հայազն» կուսակցությունն ամփոփեց մայիսի 6-ից մեկնարկած ստորագրահավաքն ընդդեմ եւ´ Մաքսային միությանն անդամակցելուն, եւ´ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուն: «Հայազն» կուսակցությունը ստորագրահավաքի միջոցով պարզել է, որ մեր բնակչության գերակշիռ մասը կողմ է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը։ Այս տվյալներն այսօր ներկայացրեց կուսակցության անդամ Արմեն Աղայանը՝ նշելով, որ իրենց նպատակը երկրի արտաքին քաղաքականության օրակարգը փոխելն է։ «Եթե դու ունես կարգին ընտրված ազգային իշխանություն, նա կարիք չունի «դրսից տղա բերելու», իրականում Մաքսային Միությանը և Եվրամիության միանալը «դրսից տղա բերելու» նման մի բան է, իրականում սեփական ժողովրդի վրա հիմնված երկիրը չպետք է նման ընտրություն ունենա», - ավելացրեց նա։