«Հայաստանը պետք է շատ ավելի պահանջատեր լինի» (video)
Support A1+!Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրում է Հայաստան՝ եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը։ Սերժ Սարգսյանի այս քայլը քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ պաշտոնական Երեւանի ցանկությունն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը խոչընդոտ չէ տարածաշրջանում խաղաղ, լավ հարաբերություններ ստեղծելու համար։ «Պաշտոնական Երեւանը ցանկանում է ինչ-որ տեղ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը կամ նոր, զրոյից հարաբերություններ ստեղծելու հիմքերը դնել եւ ցույց տալ, որ Հայաստանը կոնստրուկտիվ է, եւ իրականում Թուրքիան դեստրուկտիվ դիրքորոշում է ցուցաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրավերքին՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին՝ հաջորդ տարվա ապրիլի 24-ին գալ Հայաստան։