«Արցախի մասնակցությամբ միանշանակ իրավիճակ է փոխվելու» (video)
Support A1+!Արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, քանի որ դրանք կտրված են իրականությունից. կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Եթե անգամ Մադրիդյան սկզբունքները գլոբալ, ինչ-որ կերպ ընկալելի են տրամաբանորեն, ապա դրանց մասնիկները և իրագործման մեխանիզմներն այլ կերպ ասած՝ ավելի մութ անտառ են։ Ադրբեջանը հասկանում է, որ դրանց հիման վրա հնարավոր չի խաղաղություն հաստատել, նույնը հասկանում է նաև Հայաստանը»,- ասաց քաղաքագետը։ Նրա խոսքերով՝ Արցախյան հակամարտությունում Հայաստանը մինչ օրս մի կողմից ապահովում է խաղաղությունը, իսկ մյուս կողմից հող է նախապատրաստում բանակցություններում Ղարաբաղի մասնակցության համար. «Արցախի մասնակցությամբ միանշանակ իրավիճակ է փոխվելու, և ես ավելի քան համոզված եմ, որ Մադրիդյան սկզբունքները, որ այս տեսքով ներկայացված են, վերանայվելու լուրջ անհրաժեշտություն կունենան»։