A
A
Հովիկ Աբրահամյանը իր բիզնեսը վաղուց է վաճառել (video)
Support A1+!Հովիկ Աբրահամյանն իր բիզնեսը վաղուց է վաճառել: Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը գրեթե ճշգրիտ գիտի, թե երբ. «Էդ ժամանակ իրա բիզնեսը վաճառել է, դեռ 2995-ին, թե 97-ին կարծեմ, ինքը անձամբ»: «Ո՞վ բիզնես չունի»,-զարմանում է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հովիկ Աբրահամյանին ինքը գիտի վաղուց, ձեռներեց մարդ է. «Բիզնես ունի, իհարկե»։ Պարոն Հարությունյանը գիտի նաեւ, որ վարչապետն այսօր իր բիզնեսով զբաղվելու ժամանակ չունի` կին կա, որդի կա, նրանք են զբաղվում: Ավելին, նախանձում է նրանց` քանի՞ միլիոնի հետ գործ ունեն. «Մենք չենք կարում մեր աշխատավարձը կառավարենք` մի երկու հարյուր հազարը, դրանք ոնց են միլիոնները կառավարում»: