«Մենք իրավունք չունենք մտնել երկու հսկաների արանքը» (video)
Support A1+!ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը ԱՄՆ դիրքորոշումն է` կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։ «Ղարաբաղյան հիմնահարցը այդքան մեծ հետաքրքրություն է առաջացրել միայն ամերիկացիների մոտ, ուրիշ ոչ ոք այդքան մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում»,-այսօր անդրադառնալով Ուորլիքի հայտարարությանը` նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։ Ըստ նրա, Ուկրաինայի դեպքերին ականատես լինելով` մենք իրավունք չունենք մտնել երկու հսկաների արանքը. «Օրինակ՝ արեւմուտքը չէր կարող թույլ տալ, որ Ուկրաինան ասեր, որ հրաժարվում է արեւմուտքից։ Ուկրաինան պատժվեց։ Հայաստանը հայտարարում է, որ գնում է ՄՄ, ոչ թե Եվրամիություն։ Տա աստված, որ այստեղ եվրամայդաններ չլինեն, որովհետեւ վնաս կլինի՝ Ղարաբաղի կորստի տեսքով։ Մենք պետք է թույլ չտանք, որ արտաքին գործոնները խառնվեն»,-ասաց Սոս Գիմիշյանը։