A
A
«Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը նորմալ չի ընթացել» (video)
Support A1+!Քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե «Armenia Today» կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի, այլ Կոմիտաս 5 հասցեից նրան բերման ենթարկած եւ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեցին հայցվորն ու նրա պաշտպանները։ «Փաստ է, որ երբ կա անձի նկատմամբ վատ վերաբերմունք, ապա պետք է անպայման հարուցել քրեական գործ եւ կատարել նախաքննություն։ Ակնհայտ է, որ Արգիշտի Կիվիրյանի պարագայում պետք է հարուցվեր քրեական գործ եւ կատարվեր քննություն»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը