A
A
«ՕԵԿ-ը պոպուլիզմով երբևէ չի զբաղվել» (video)
Support A1+!ՕԵԿ-ը առաջիկայում հանդես կգա տասը օրենսդրական նախագծով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը. «Դրանցից մեկը շրջանառության հարկի մասին նախագիծն է, որով առաջարկում ենք 3.5 տոկոսը իջեցնել 1 տոկոսի: Ունենք նաեւ վարչական իրավախախտումների մասին նախագիծ, օրենքներ կան նաեւ բազմազավակ եւ նորաստեղծ ընտանիքների վերաբերյալ»: Ըստ Շահգելդյանի` ՕԵԿ-ն ինչպես միշտ զբաղված է մարդու պաշտպանությամբ: Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հարցը եւս ՕԵԿ-ի ուշադրության կենտրոնում է: