Հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ կմնան (video)
Support A1+!Հայ-թուրքական արձանագրությունները մոտ ապագայում կյանքի չեն կոչվի՝ համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ «Թե ներքաղաքական զարգացումները եւ թե Արցախի հիմնահարցի կարգավորման ոչ մոտ լինելու հանգամանքը առաջիկայում բացառում է հայ- թուրքական հարաբերություների ռեալ որեւէ շարժին։ Ձեւական կողմը կպահպանվի եւ միայն որոշակի պարբերականությամբ հայտարարություններ կլինեն»,- համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Անդրադառնալով օգոստոսի 12-ին կայանալիք Թուրքիայի նախագահի ընտրություններին՝ պարոն Իսպիրյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ քաղաքացիները կընտրեն երկրի նախագահին։ Նրա խոսքերով՝ երկրի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես իր խոսքում ցանկություն է հայտնել առաջադրվել որպես նախագահի թեկնածու. «Էրդողանը ասեց հետեւյալը, երբ ես դառնամ նախագահ, ես չեմ լինելու արարողակարգային, այսինքն` ձևական չեմ լինելու եւ բացի դա, մնալու եմ նաեւ կուսակցության կողքին, պարզ հասկացրեց, որ կա միտում նախագահի թեկնածու առաջադրվելու»,- ասաց պարոն Իսպիրյանը։