A
A
«Ղարաբաղյան հարցը կլուծվի միայն մի դեպքում» (video)
Support A1+!ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը որևէ կապ չուներ հայ ժողովրդի հետ՝ կարծում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած երկիր մտածում է միայն երկրի շահերի մասին։ Ասուլիսին ներկա մյուս բանախոս Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ աշխարհը պայքարում է մեր ունեցածի համար. «Ղարաբաղյան հարցը կլուծվի միայն մի դեպքում, եթե մենք հանձնվենք, չպայքարենք։ Մենք շախմատասեր, հիմա նաև ֆուտբոլային գերտերություն ենք լինելու», - ասաց նա և հավելեց՝ Շավարշ Քոչարյանից բացի, ողջ հայ ժողովուրդը դիվանագետ է։