Open news feed Close news feed
A A
Video

Կնշանակեն ԿԲ նախագահ (video)

ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հետաքրքրում էր՝ ԱԺ կանոնակարգի որ կետով է Արտահերթ նիստում քննարկված հարցերի քվեարկությունը դրվում հերթական նիստին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ որեւէ խախտում չկա, ու արտահերթ նիստին քննարկված բոլոր նախագծերը դրվեցին քվեարկության ու անցկացվեցին: Այս պահին օրենսդիրը շարունակում է արտահերթ նիստում ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունման հարցի քննարկումը: Սրանով Կառավարությունն առաջարկում է մեկ մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպությունների դեպքում հանել պարտադիր աուդիտը: ԱԺ ընդդիմադիր ուժերից ոմանք դեմ են դրան: