A
A
Երբ Սերժ Սարգսյանը կհեռանա Բաղրամյան 26-ից (video)
Support A1+!Եթե մենք պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա նա մեկ ամիս հետո հրաժարական կտա։ Այսօր հայտարարեց Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այսօր չեն պատրաստվում Սերժ Սարգսյանի առաջ հրաժարականի պահանջ դնել ու չանել դա՝ ժողովրդին հերթական անգամ տանելով հուսախաբության։ «Մենք այն ժամանակ դուրս կգանք փողոց, կպահանջենք Կառավարության, նախագահի հրաժարականը, երբ համոզված կլինենք, որ կարող ենք այդ խոստումներն իրականացնել: Մենք մինչև հիմա հայտարարել ենք, որ մենք այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, որոնց լուծումը կարճաժամկետ ընթացքում չենք տեսնում»,- հավելեց Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը։