«Յոթ որդով սեղան նստես» օրհնանքն այլևս արդիական չէ Հայաստանում (video)
Support A1+!Ընտանիքի մոդելի վերաբերյալ պատկերացումները փոխվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտություններն են ցույց տալիս: Հիմնադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը նշում է՝ եթե մինչև 1980-ականների վերջ հայ ընտանիքներն ունենում էին 3-4 երեխա, ապա այժմ՝ 1-2, թեև հայ ընտանիքների համար երեխաների իդեալական թիվը շարունակում է մնալ 2-3-ը։ Մհեր Մանուկյանի ընտանիքը դրական առումով տարբերվում է միջին վիճակագրական հայ ընտանիքից: «Ես ու կինս ունենք 4 երեխա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է նա։ Մասնագետի խոսքով՝ Հայաստանում քիչ երեխաների ունենալու պատճառը ոչ միայն սոցիալական է, այլևս հոգեբանական, այսինքն՝ թե որքանով են ընտանիքներն իրենց երեխաների ապագան տեսնում այս երկրում։ Ներքին ապահովության զգացման պակաս կա: