A
A
Ճամբարակցիները անտեսված են (video)
Support A1+!Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներն իրենց անտեսված են զգում։ Նրանք դժգոհում են, որ իրենցով չեն հետաքրքրվում ոչ տեղական իշխանությունները և ոչ էլ կառավարությունը։ Բնակիչները նույնիսկ դժվարանում են մտաբերել, թե վերջին անգամ երբ է որևէ պաշտոնյա ոտք դրել սահմանամերձ Ճամբարակ. «Ծանր սահմանամերձ գոտի ա, մի հատ օգնություն չկա ժողովրդին, էս ռայոնին ոչ մի ուշադրություն չի դարձվում», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ճամբարակ քաղաքի բնակիչ Վարուժան Ղազանչյանը։ Բնակիչների ներկայացմամբ` Ճամբարակում խնդիրների շարքը սկսվում և չի ավարտվում: Քաղաքի բազմաթիվ խնդիրների շարքից, սակայն, Վարուժան Ղազանչյանը առանձնացնում է աշխատատեղերի բացակայությունը.«Եկամուտ չունենք՝ գործ չկա, որ անենք, էլ քաղաքում մարդ չի մնացել, սաղ գնացել են»,- ասում է նա: