Open news feed Close news feed
A A
Video

Հնարավոր կլինի ընդունվել բուհ՝ առանց միասնական քննության (video)

Այս տարի ընդունելության համակարգում կկիրառվի առանց միասնական քննություն հանձնելու բուհ ընդունվելու մեխանիզմը։ Այսօր հայտարարեց ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը։ Ընդունելությունը կազմակերպվում է Ագրարային համալսարանում՝ 23 մասնագիտությունների գծով. «Դիմորդը հայտը կներկայացնի հենց տվյալ բուհ, ոչ թե ԳԹԿ։ Այնտեղ կհանձնի մեկ քննություն, իսկ մնացած առարկաների գնահատականները կանցնեն ատեստատից»։ Պարոն Նասիբյանը նշում է, որ նման որոշման պատճառը տվյալ մասնագիտությունների գծով թափուր տեղերն են։