A
A
Վանդալիզմ. «Լեռնային պար»-ի ճակատագիրն անորոշ է (video)
Support A1+!«Դվին» հյուրանոցի շրջակայքում գտնվող «Լեռնային պար» քանդակը ոչնչանում է։ Այսօր մեկ անգամ եւս ահազանգեց քանդակի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Արզումանյանը։ Նրա խոսքով, թեեւ «Դվին» հյուրանոցի նոր սեփականատերը խոստացել է վերականգնել քանդակի նախկին տեսքը, սակայն առայժմ որեւէ քայլ չի անում այդ ուղղությամբ։ Հիմա քանդակի պահպանումը ավելի վտանգավոր է դարձել, քանի որ դարպասները միշտ բաց են, եւ ցանկացած ոք կարող է մտնել այնտեղ եւ պղնձե քանդակից մի մաս գողանալ։