Open news feed Close news feed
A A
Video

Ինչո՞ւ են եզդիներից ոչխար հափշտակում. եզդիները դիմում են ոստիկանապետին (video)

Եզդի անասնապահներից Գառնի գյուղում ոչխարներ են հափշտակում: Բարձրաձայնում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին: Նրա խոսքով` Կոտայքի մարզի Գառնի գյուղի ճանապարհով անցնելու կամ հանգստանալու համար ոմն Ջիվան անասնապահներին ստիպում է հարկ վճարել` ոչխարների տեսքով: Հասարակական կազմակերպությունը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Բորիս Մուրազիի խոսքով` միայն նախորդ տարի եզդի անասնապահներից 50-ից ավելի ոչխար են հափշտակել` որպես հարկ: Նա հավաստիացնում է, որ եզդիները դիմել են տարածքային ոստիկանություն, սակայն խնդրին լուծում առ այսօր չի տրվել. «Ուստի մենք գտել ենք, որ պետք է դիմել անձամբ ոստիկանապետին, քանի որ նրա ենթակայությամբ գործող կառույցն իր ֆունկցիաները լիարժեք չի կատարում, և մարդիկ վախի մթնոլորտում են»,- «Ա1+»-ին ասաց ՀԿ ղեկավարը: