A
A
«Ոմանք տոնը բալիկներով, իկրաներով են նշում, մենք էլ այսպես ենք նշում» (video)
Support A1+!Հանրապետության հրապարակում ազատամարտիկներն այսօր նշեցին իրենց կյանքի ամենակարեւոր տոնը՝ Շուշիի ազատագրումը: «Մեր տոնը, մեր իսկ գումարներով, բյուջեի, որոշ քրեաօլիգարխիկ իշխանության ներկայացուցիչներ իրենց ձեւով են նշում՝ բալիկներով, իկրաներով, մենք էլ այսպես ենք նշում»,-ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։ Ազատամարտիկներից Կարեն Մելիքբեկյանը պատիվ է ունեցել մասնակցելու անառիկ բերդի ազատագրմանը: Այսօր մեծ հպարտությամբ հիշում է. «Հոգնած էինք, սոված, ծարավ, երեք օր էր՝ ջուր չէինք խմել, համենայնդեպս զգում էինք, որ հայ ազգի բոլոր տարածքները, որոնք ժամանակին անարդարացի ձեւով տվել են ադրբեջանցիներին, մենք ազատագրել ենք այդ տարածքները»։