A
A
Հայաստանը հաղթեց, բայց չեկավ խաղաղության ժամանակը (video)
Support A1+!Ղարաբաղի անկախությունը արդյունք չէր արցախյան ազատամարտի: Ավելի ճիշտ հակառակը: 1988-ին Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղը ցանկացավ միանալ Խորհրդային Հայաստանին: Խորհրդային Միության համար դա մեծ փորձություն չէր, Ղարաբաղը չէր դադարում լինել խորհրդային հող, ինչպես ռուսական Ղրիմն էր Ուկրաինայի կազմում: Սակայն խորհրդային տանկերը մտան Լեռնային Ղարաբաղ, եւ բոլորը հասկացան` Մոսկվայի համար մեծ տարբերություն կա, թե որ երկրի կազմում է հիմնականում հայերով բնակեցված այդ հողը: Մինչ այդ տեղի էին ունեցել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը։ Արդյունքում Արցախը Հայաստանից ու Ադրբեջանից էլ շուտ հռչակվում է անկախ հանրապետություն: