Open news feed Close news feed
A A
Video

Հովիկ Աբրահամյանը՝ Ուորլիքի, ներքին քաղաքական հարցերի մասին (video)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ հարցադրմանը՝ վարչապետն ասել է. «Ծրագրում իրականացվող փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու, աշխատելու ենք, որ այն լինի հնարավորինս իրատեսական: Մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ չեմ ակնկալում, քանի որ հիմա քննարկման փուլում է: Բայց նորից եմ ցանկանում ասել, որ ծրագրում հստակեցվելու են բոլոր դրույթները, և իմ նպատակն է, որպեսզի այն, ինչ ծրագրում արտացոլվի, իրականացվի: Ես կառավարության բոլոր անդամների առջև խնդիր եմ դրել, որ ծրագիրը համապատասխան նախարարն ըստ ոլորտի պետք է իրականացնի, եթե ոչ՝ մենք ճանապարհ չունենք անցնելու, և դա լինելու է սկզբունքային: