A
A
«ՀՀԿ-ն իշխանության մեջ մնալու է հավերժ». Վ. Բադալյան (video)
Support A1+!Հանրապետական կուսակցությունում կողմնորոշվել են, թե ինչքան են պատրաստվում մնալ իշխանության մեջ։ Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանի՝ «հավերժ»: «Բարգավաճ Հայաստանը» պետք է սպասի իշխանության գալու համար, երիտասարդ եւ անփորձ կուսակցություն է, թող ձեւավորվի՝ ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը. «Բավական աշխատանք ունի կատարելու, կայացման փուլն ամբողջությամբ անցնելու եւ այնուհետեւ կարող է մտածել իշխանության գալու մասին»: