A
A
Սպասվում է մոտ 8000 տոննա ծիրանի բերք (video)
Support A1+!Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Արարատյան դաշտավայրում տուժել է հիմնականում ծիրանենին։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Ըստ փոխնախարարի՝ ծիրանի բերք կլինի Արագածոտնի մարզի Թալինի, Աշնակի տարածաշրջանում և Կոտայքի, Վայոց ձորի բարձրադիր հատվածներում։ Նա նաև ավելացրեց, որ այս տարի սպասվում է մոտ 8000 տոննա ծիրանի բերք։ Հիշեցնենք, որ անցյալ տարի մոտ 90 հազար տոննա ծիրանի բերք ունեինք։