A
A
Համատարած անմատչելիություն՝ հաշմանդամություն ունեցողների համար (video)
Support A1+!Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է: Այս օրն ամբողջ աշխարհում այդքան էլ հայտնի չէ, քանի որ բոլորը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարի օր են ընկալում միայն ՄԱԿ-ի հռչակած դեկտեմբերի 3-ը։ Այսօր այս մասին ցավով նշեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը. «Մենք կարծում ենք, որ տարվա մեջ մի օրը չափազանց քիչ է խոսելու համար հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին։ Այսօր մենք առիթը չենք կորցնում»։