Գնաճ է արձանագրվել (video)
Support A1+!Գնաճի հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումն է. 2014թ-ի ապրիլ ամսին մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը. «Գնաճի հիմնական պատճառը պարենային ապրանքների գնի 0.9% բարձրացումն է։ Անցած ամիս նվազել է ոչ պարենային ապրանքների գները ՝ 0.1%-ով, եւ 0.1% հավելաճ է եղել ծառայությունների ոլորտում»: Գնաճի հիմնական պատճառը, ըստ բանախոսի, էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումն է, որը կազմել է գնաճի 2.5 %-ը։ 2014թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից՝ 0.7%: