Open news feed Close news feed
A A
Video

«Երեխաներին բերել էին, որ ասեին Պուտինը մեր պապան է» (video)

«Երեխաներին բերել էին, որ ասեին Պուտինը մեր պապան է»,- ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսպես է մեկնաբանում Հայաստանի կումունիստական կուսակցության մայիսմեկյան շքերթին մի խումբ երեխաների ներկայությունը։ Ըստ նրա՝ հայ կոմունիստները այսօր ոչ մի գաղափարական կապ չունեն ներկայիս Ռուսաստանի հետ. «Երբ ժամանակին կոմունիստները պայքարում էին միանալու կոմունիստական Ռուսաստանին, գաղափարախոսություն կար, իսկ հիմա դա էլ չկա։ Ա՛յ կոմունիստցիք,Պուտինի մեջ ի՞նչ եք գտել, Պուտինը կոմունիստ չէ, եթե Զյուգանովը լիներ Ռուսաստանի ղեկավար, կասեինք գոնե գաղափարախոսական ընդհանրություն կա»։