A
A
Գյուղի երեխաներն իրենց խաբված են զգում (video)
Support A1+!Արարատի մարզի Դարբնիկ համայնքի երեխաներն իրենց խաբված են զգում։ Այս մասին ահազանգում են հենց իրենք՝ փոքրիկները։ Գյուղի երեխաներից ամենահամարձակը 5-ամյա Յուրան է, որ առանց կաշկանդվելու «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզի ղեկավարությունը երեխաներին հուսախաբ է արել. «Մանկապարտեզում մեզ խաբեցին, ասեցին ձմեռը թող անցնի, ամառը գա՝ կբացենք, բայց ամառը եկել ա՝ չեն բացում», - դժգոհում է դարբնիկցի փոքրիկը։