Ամերիկացի պարողներն այստեղ զգում են, ինչպես երազում (video)
Support A1+!Դեյվիդ Դորֆմանի անվան պարի թատրոնը հիացած է Հայաստանով: Ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը Հայաստանում մեկնարկում են թատրոնի ներկայացումները: Միջոցառումը կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակներում: Այսօր տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին պարային խմբի անդամները և Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆերնը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ դեսպանատան առաջնային նպատակն է նմանաբնույթ միջոցառումների միջոցով սերտացնել հայ և ամերիկացի ժողովուրդների հարաբերությունները. «Մենք փորձում ենք մարդկանց միջև կապեր հաստատել բոլոր ոլորտներում: DanceMotion ծրագրի շրջանակում մենք կարողացել ենք Հայաստան բերել Դեյվիդ Դորֆմանի պարային թատրոնը, որն աշխարհում ամենահայտնի պարային խմբերից մեկն է»: Դեսպանը նաև հավելեց, որ կիրակի օրը` մայիսի 4-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա պարային թատրոնի համերգը: