Open news feed Close news feed
A A
Video

Սփյուռքահայ մամուլը խիստ կուսակցականացված է (video)

Այսօր՝ մամուլի ազատության օրվան ընդառաջ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հայաստանյան մամուլը «5» բալանոց սանդղակով գնահատեց «3», իսկ իրանահայ լրագրող, oratert.com և iranahayer.com կայքերի հիմնադիր Ռուբիկ Մինասեանը՝ «2»: Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ Արցախյան ազատագրական շարժման ազատասիրության, ազատատենչության ալիքը չկարողացանք պահել, և ժողովրդավարացումը, ազատություններն ու առաջին հերթին խոսքի ազատությունը հայերի համար դարձան անլուծելու խնդիրներ: