Open news feed Close news feed
A A
Video

Քառյակը հանդիպեց (video)

Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական չորս ուժերի համատեղ արտահերթ աշխատանքային նիստը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ վարչապետի ներկայացրած նախագիծը, որը երեկ արդեն ԱԺ նիստում դրվել էր քննարկման: Պարոն Հակոբյանը նշեց, որ օրենքի եւ վարչապետի ներկայացրած նախագծի վերաբերյալ քառյակի մտահոգությունները մնում են նույնը. «Մենք նորից կներկայացնենք մեր առաջարկները եւ դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները. եթե ԱԺ մեծամասնությունը չընդունի մեր առաջարկները, ապա հետագայում կորոշենք մեր հետագա անելիքները»: