A
A
Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը. Իսագուլյան (video)
Support A1+!«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Թուրքիան անպայման փորձելու է նվազեցնել այն ճնշումը, որը գործադրվելու է 2015-ից առաջ: Իսագուլյանը վստահ է, որ Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունների նպատակը բացառապես դա էր: Բանախոսն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, չեղյալ հայտարարի իր ստորագրությունը: Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանի վրա կլինեն ճնշումներ Արևմուտքից, հատկապես արձանագրությունները նախաձեռնած երկրներից, սակայն մեր երկիրը շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, այդ թվում այն, որ արձանագրություններն օրակարգում թողնելն ի վնաս իրեն է: