A
A
«Եթե օդանավի վրա արծիվ նկարես, այն վերեւ չի բարձրանա» (video)
Support A1+!Պարարվեստը օդանավ է, այն պետք է հզոր շարժիչ ունենա, որպեսզի բարձրանա վերեւ։ Կարծում է արդեն նախկին գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը. «Եթե օդանավի վրա արծիվ նկարես, այն վերեւ չի բարձրանա, շարժիչ է պետք, հզոր մեխանիզմ։ Պարողներն էլ այնքան պետք է մարզվեն, որ ունենան այդ մեխանիզմը»։ Այսօր՝ Պարի միջազգային օրը, Ռուդոլֆ Խառատյանը խոսեց հայկական պարարվեստի, մասնավորապես բալետի խնդիրների ու բացթողումների մասին։ Ըստ բալետմեյստերի՝ Հայաստանում բալետը ներուժ ունի, պարզապես լավ արդյունքի հասնելու համար պետք է չափազանց շատ աշխատել. «Երբ հեռվից նայում ես Հայաստանին, այն մի կետ է քարտեզի վրա, որն այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնի, նրան անընդհատ թելադրում են` ինչ անել, նույնն էլ բալետն է»։