A
A
Ակցիայի կազմակերպիչները չներկայացան Ազատության հրապարակ (video)
Support A1+!Այսօր Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ իր համակիրների հետ, բողոքի ձայն բարձրացնելու ընդդեմ Մաքսային միության։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ֆեյսբուքյան է, եւ բոլոր հավաքվածները ակցիայի մասին իրազեկվել են Ֆեյսբուքով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ հավաքվածները պետք է երթով շարժվեին ՌԴ դեսպանատուն, սակայն հենց նոր պարզ դարձավ, որ կազմակերպիչները՝ «Արարարում եմ» երիտասարդական նախաձեռնությունը, չի ներկայացել ակցիային։