A
A
Հովհաննես Շիրազը կդառնար 100 տարեկան (video)
Support A1+!Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը 100 տարեկան կդառնար: Քնարերգուի ծննդյան առիթով նրա շիրիմին այցելեցին հարազատները, ընկերները, նրա պոեզիայի սիրահարները։ Հենց նրա շիրմի մոտ բանաստեղծի դուստրը՝ Աստղիկ Շիրազը, տեղեկացրեց, որ հայրն ունի բանաստեղծություններ, որոնք դեռ հրատարակված չեն. «Երկերի ժողովածուի 4 հատոր է լույս տեսել, ինչ-ինչ պատճառով 5-րդ հատորը լույս չի տեսել, հիմա մենք ծրագիր ենք ներկայացրել, որ երկերի լիակատար ժողովածուն հրատարակվի: Խոստացել են 2015 թվականից հրատարակել», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Շիրազի դուստրը և հավելեց, որ գրողի մեծածավալ գործերից մեկը` «Թոնդրակեցիներ» պոեմը, տպարանում է: