Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի մասին` մեր ճանապարհները բաժանվեցին (video)
Support A1+!Ինձ ասում են` վեց պատգամավորով ուզում էիր դառնալ վարչապետ: Մենք վեց հոգի չէինք, մենք 76 հոգի էինք,- մամլո ասուլիսում նշեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նա հաջողություն մաղթեց ՀՀԿ-ին՝ անդրադառնալով նաեւ մի քանի հարցի։ Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ հրատապ էր, եւ նույնիսկ ուշացած ։ Իսկ սահմանադրական բարեփոխումները չի կարծում, որ անհրաժեշտություն է: «Չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր համար: Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց ամեն մեկս գնում ենք մեր ճանապարհով, մեր տեսլականները նույնը չեն»,-ասաց նա՝ վստահեցնելով, թե քննադատելու է բոլոր այն քայլերը, որոնք կհամարի սխալ: Արթուր Բաղդասարյանը շեշտեց,որ քաղաքականության մեջ չեն հավակնում որեւէ մեկի տեղը զբաղեցնել, կաշկանդված չեն որեւէ մեկի հետ համագործակցությամբ, այդ թվում քառյակի ուժերի հետ: