A
A
Էլեկտրական չորանոցը կյանք կտա Վազաշենին (video)
Support A1+!Երեք կողմից ադրբեջանական դիպուկահարների թիրախում գտնվող Տավուշի մարզի Վազաշեն գյուղը կանգնած է դատարկման եզրին: Ժամանակին սեփական ուժերով ադրբեջանական տանկերը դուրս շպրտած գյուղում պաշտոնական 47% արտագաղթ է արձանագրվել: Բացի վտանգավորության հանգամանքից, գյուղացիներն այստեղ տնտեսական լուրջ աջակցության կարիք ունեն: Պատերազմի տարիներին ականներից ռմբակոծված գյուղի մանկապարտեզն անմխիթար վիճակում է: Սարսափելի վիճակում է նաև գյուղի դպրոցը: Չդադարող արտագաղթի պատճառով դատարկ դասարաններն այստեղ տարեցտարի ավելանում են: Արդեն տևական ժամանակ է, ինչ դպրոցի 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիները միասին են անցկացնում դասերը: