A
A
«Անմոռանալի Բիթլզը»` Երևանում (video)
Support A1+!Առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, Բիթլզի ամենահայտնի 10 երգերի մշակումները՝ կամերային նվագախմբի ու սաքսոֆոնի համար, կմատուցվեն հայ հանդիսատեսին։ Լիվերպուլյան ամենահայտնի քառյակի (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) ստեղծագործությունները մշակվել են հատուկ Կամերային նվագախմբի պատվերով։ Համերգի մենակատարը կլինի աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելիչին։