Open news feed Close news feed
A A
Video

«Սերժ Սարգսյանը խաչ է քաշել ճանաչման գործընթացի վրա» (video)

Սերժ Սարգսյանն իր վարչախմբով խաչ է քաշել Ցեղասպանության ճանաչման գործընթացին վրա: Կարծում է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նրա համար տարօրինակ չէ, որ երեկ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն, այնպես էլ միջազգային հանրությունը խուսափողական հայտարարություններ արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Որովհետև այդ երկրները մտածում են, որ եթե արձանագրությունները դեռ ուժի մեջ են, եթե գործընթաց է գնում, ինչո՞ւ մենք խանգարենք այդ գործընթացին: