A
A
Պարոն Խառատյանը խոստանում է՝ չի հեռանալու Հայաստանից (video)
Support A1+!Ռուդոլֆ Խառատյանն այլեւս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը չէ։ Թատրոնի փրկությունը նա գերադասում է իր պաշտոնից. «Նեղ մի խմբով հանդիպեցինք ու որոշեցինք, որ ես պետք է նահանջեմ։ Ես հիմա ազատ պարուսույց եմ։ Ամենալավ լուծումը սա էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ռուդոլֆ Խառատյանը։ Թատրոնում Ռուդոլֆ Խառատյանի եւ ստեղծագործական խմբի միջեւ հակասությունները ծագել են երկու տարի առաջ, այն բանից հետո, երբ բալետմայստերը պարողների որակավորում անցկացրեց։ Այսօր արդեն ազատ պարուսույց Ռուդոլֆ Խառատյանն ասում է՝ թատրոնում ստեղծված իրավիճակի մեղավորներին պետք է փնտրել նաեւ դրսում։