Open news feed Close news feed
A A
Video

Հայ փաստաբանները կհամագործակցեն այլ երկրների հետ (video)

Այսօրվանից Հայաստանի փաստաբանների պալատը կհամագործակցի Վրաստանի, Բելառուսի, Մարսելի փաստաբանների պալատների հետ։ Համագործակցության հուշագրերը ստորագրվեցին Հայաստանի փաստաբանների պալատում։ «Մենք ցանկանում ենք ընդհանրապես միջազգային հարաբերություններում փաստաբանության դերը բարձրացնել եւ հանրապետության փաստաբաններին փորձել ինտեգրել նաեւ միջազգային փաստաբանների ոլորտ»,-ասաց ՀՀ փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը։