Open news feed Close news feed
A A
Video

Արհեստավորը օրվա կեսն է սոված լինում (video)

Կոշկակար Սամսոն Մեդոյանի եկամուտը, մարդկանց սոցիալական վիճակի վատանալուն զուգընթաց, չի ավելանում: Վարպետն ասում է՝ ճիշտ է, մարդիկ չեն կարողանում հաճախ նոր կոշիկ գնել, բայց հինը վերանորոգելու համար վճարել ևս դժվարանում են։ «Մի քիչ առաջ մի տղա էր եկել, կոշիկի կրունկը լրիվ մաշած էր, բայց քիթն էր բացվել։ Ասի՝ «մենակ քի՞թը սարքեմ»։ «Հա, մենակ քիթը սարքի,- ասում է,- կրունկը թող մնա»։ Հասկանալի է, որ էդ մարդը էն վիճակում չի, էլի»,- պատմում է կոշկակարը։