A
A
«Զվարթնոցի» հին շենքի ճակատագիրը անհայտ է (video)
Support A1+!«Զվարթնոցի» հին շենքի ճակատագրի մասին դեռ հստակ որոշում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Վերջերս մի քանի ճարտարապետներով եղանք քաղավիացիայի գլխավոր վարչությունում, որտեղ ներկա էր նաև Էռնեկյանի ներկայացուցիչը, նրանք մեզ ասացին, որ մեկ անգամ ևս կվերանայեն Զվարթնոցի հին շենքի քանդման հարցը», - տեղեկացրեց Մինասյանը: