Open news feed Close news feed
A A
Video

«Նոր վարչապետի անունը կապակցվելու է հաջորդ նախագահի անվան հետ» (video)

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ճնշման արդյունք է»,-կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ «Իշխանությունը համառորեն ուզում է ասել, որ վարչապետի փոփոխությունը ճնշման արդյունք չէ։ Իհարկե, այդպես չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության ճնշումների եւ քառյակի միավորման արդյունքում տեղի ունեցավ հրաժարականը։ Իշխանությունը տեղի է տալիս այն ժամանակ, երբ կա ճնշում։