Open news feed Close news feed
A A
Video

«Ընդդիմությունը վարչապետի հրաժարականի մասին իմացել է հեռուստացույցից» (video)

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վարչապետի հրաժարականը չի կապում չորս ոչ իշխանական ուժերի համագործակցության հետ. «Ընդդիմությունը վարչապետի հրաժարականի մասին իմացել է հեռուստացույցից, ինչպես, ասենք, ես: Նրանք ոչ մի ռեալ գործողություն չեն կատարել այդ հրաժարականին հասնելու համար»,-նկատում է նա: Ըստ քաղաքագետի` վաղուց էր հասունացել վարչապետի գլխավորությամբ կառավարության հրաժարականի պահը. «Ով չէր ալարում, խոսում էր, որ արդեն կառավարության հրաժարականի ժամանակն է: Բոլորն են տեսել, թե ինչպես Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մի շարք ոլորտներում միայն ձախողումներ է գրանցել։