A
A
Անօգուտ է անգամ այգիներում ծխեցումը (video)
Support A1+!Գարնան առաջին ամսվա նախավերջին օրը տեղացած ձյունը եւ ջերմաստիճանի կտրուկ նվազումը Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցրտահարության պատճառ է դարձել: Հիմնականում տուժել են պտղատու այգիները՝ ծիրանենիները, դեղձենիները, հոնենիները, կեռասենիները եւ սալորենու վաղահաս սորտերը: Մարզպետարանում ստեղծված հանձնաժողովը ճշտում է գյուղացիներին հասցված վնասի չափը: Սյունիքում առավել շատ տուժել են Մեղրու եւ Գորիսի շրջանների պտղատու այգիները: Սիսիանում կորիզապտուղները եւս գտնվում էին ծաղկման փուլում, այստեղ էլ ցրտահարվել եւ թափվում են ծառերի բողբոջները: Մարդիկ փաստում են, որ այս դեպքում անօգուտ է անգամ այգիների ծխեցումը: Ցրտահարության վտանգը կպահպանվի այս գիշեր եւս: