Open news feed Close news feed
A A
Video

ՀՀԿ-ն հիմք է ընդունում միայն Ծառուկյանի հայտարարությունը (video)

ԲՀԿ-ի բարիկադներ կառուցելու գաղափարին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը լուրջ չի վերաբերվում։ Ըստ նրա՝ ԲՀԿ-ն որոշել է ոչ իշխանական ուժերի մեջ լոկոմոտիվ դառնալ. «Ոչ իշխանական ուժերի ավելի ռադիկալ, ծայրահեղական քննադատություն ասողը պետք է լոկոմոտիվի դերը տանի, այս դեպքում էլ ԲՀԿ-ն որոշեց, որ բարիկադներ կառուցի և լոկոմոտիվն ինքը լինի»։