Open news feed Close news feed
A A
Video

Աղանդները պայքարում են միմյանց դեմ (video)

Այսօր Հայաստանում կա շուրջ 30 հազար Եհովայի վկա, 12 հազար կյանքի խոսքի անդամ և մոտ 2000 մորմոն: Նման վիճակագրություն ներկայացրեց աստվածաբան Աշոտ Մանուչարյանը, իսկ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հավելեց, որ այդ կրոնական կազմակերպությունները, որոնց նա համարում է աղանդներ, պայքարում են միմյանց դեմ: Հոգևորականը վստահ է` այդ պայքարը գնում է հետևորդների համար. «Մրցակցությունը գնում է հիմի Եհովայի վկաների և Կյանքի խոսքի միջև, ներքին պայքար ա, և մեկը մյուսին քայքայում են»: