Open news feed Close news feed
A A
Video

Դերասաններ. «Դուք հավատում եք, որ Ձեր դրամապանակը կվերդարձվի՞» (video)

Ազատության հրապարակում մի խումբ դերասաններ իրականացրին ֆլեշմոբ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթեւ Մելքոնյանը, վերցնելով մեկի դրամապանակն ասաց. «Դուք հավատո՞ւմ եք`ես ձեր դրամապանակը կվերադարձնեմ 40 տարի հետո, այնպես էլ մենք չենք վստահում այս կառավարությանը»: Ֆլեշմոբն ուղեկցվում է պարերով։ Մասնակիցների անձրեւանոցների վրա գրված է. «Դեմ եմ պարտադիր կուտակայինին»: Մասնակիցներից մեկի ձեռքում կա մի անձրեւանոց, որի վրա գրված էր «Կողմ եմ», բայց սա էլ ամբողջովին քրքրված էր: Սրանով դերասանները փորձում են ցույց տալ, թե ինչ կլինի օրենքի կիրառման դեպքում: Ֆլեշմոբը շարունակվեց Շառլ Ազնավուրի հրապարակում, իսկ ճանապարհին թռուցիկներ են բաժանում` տեղեկացնելով մարտի 22-ի երթի մասին: Այստեղ են նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, թեեւ թռուցիկները բաժանում են դերասանները: