A
A
Վարչապետի ելույթը կենսաթոշակային բարեփոխումների մասին (video)
Support A1+!Առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հայեցակարգը, որը մեր սեփականն է, որը մենք ինքներս ենք ստեղծել, և որի վրա աշխատել են հանրապետության երկու նախագահներ, երեք կառավարություններ, չորս կոալիցիոն կուսակցություններ: Սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է: Ինչի՞ համար է անհրաժեշտ այս խնդիրը լուծել, որո՞նք են այն դրդապատճառները, որ ստիպում են մեզ կատարել այս արմատական փոփոխությունը և արդյո՞ք գոյություն ունեն այլընտրանքներ: Ես կփորձեմ անդրադառնալ այս հարցերին: