Սպորտ

27-11-2006 20:24

ՔԱՐԱՄՅԱՆՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ

Հայաստանի հավաքականի եւ Բուխարեստի «Ռապիդի» կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի ծառայություններով` ինչպես եւ Կիեւի «Դինամոն», հետաքրքրված է նաեւ Սոֆիայի ԲԿՄԱ-ն: Վերջինիս ներկայացուցիչները օրերս ժամանել են Ռումինիա` Քարամյանի խաղին մարզադաշտից հետեւելու համար:
25-11-2006 15:52

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Այսօր «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդհանուր 5-րդ համաժողովը, որի ընթացքում կայացավ նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Դեռեւս նոյեմբերի 11-ին «Բանանց» ակումբի կողմից առաջարկվել էր գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի...
24-11-2006 12:11

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ, ԲԱՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական վերջին խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց Լատվիայի հավաքականին եւ Ա2 խմբում գրավելով 3-րդ հորիզոնականը դուրս մնաց հետագա պայքարից:
22-11-2006 17:23

ՔԱՐԱՄՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿԻԵՎՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի ծառայություններով հետաքրքրված է Կիեւի «Դինամոն»: Քարամյանը ներկայումս հանդես է գալիս Բուխարեստի «Ռապիդում», որի հետ նրա պայմանագիրը ավարտվելու է 2006թ. դեկտեմբերի 31-ին:
22-11-2006 17:20

ՖԻՆՆԵՐԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 124-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով: Պատճառը նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայից 0:1 հաշվով...
22-11-2006 12:31

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Վաղը Ֆրանսիական Նիս քաղաքում կմեկնարկի աշխարհի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն Հենրի Դուգալանի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները: Հունա-հռոմեական ոճի ըմբիշներից Ֆրանսիան են մեկնել 60կգ Վահան Ջուհարյանը եւ Խոսրով...
20-11-2006 13:35

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն իր պատմության ընթացքում առաջին միավորն է վաստակել՝ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը Բոսնիայի հավաքականի հետ:
15-11-2006 23:55

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ

«Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճի միակ գոլի գրանցվեց 8-րդ րոպեին, երբ Միկա Նուրմելան օգտվելով մեր դարպասապահ Գեւորգ Կասպարովի սխալից բացեց խաղի հաշիվը:
15-11-2006 19:56

ԸՆԴԱՄԵՆԸ 16 ՔԱՅԼ

Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որի 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Արդեն 16-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:
14-11-2006 20:54

ԱՐԱԳ ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Մեկօրյա ընդմիջումից 7-րդ տուրի հանդիպումներով այսօր վերսկսվեց Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարը: Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի հետ, որը ինչպես եւ հայ գրոսմայստերը իր ակտիվում ուներ 4 միավոր
13-11-2006 13:17

ԶԵԲԵԼՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր մեկնել է Հելսինկի, որտեղ նոյեմբորի 15-ին կկայանա «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճը: Նախորդ շաբաթ հրապարակված կազմի համեմատ հավաքականում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: