Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ,ԲԱՅՑ ՉԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Դեկտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության տասնամյակը: Այս կապակցությամբ Գուրգեն Եղիազարյանը , որ այն ժամանակ պետանվտանգության համակարգում է, զբաղվել էգործի քննությամբ եւ կարծում է, որ բացահայտված էր, սակայն այդպես էլ չապացուցվեց: «Միայն ա՞յդ գործը չի բացահայտվել: Եթե սպանություն է կատարվել, ապա այն պետք է անպայման բացահայտվի: Եվ իշխանությունն հաստատ ամեն ինչ պետք է անի, որ զորավիգ լինի համապատասխան օրգաններին, աշխատի ամեն կերպ օգնել, ոչ թե խանգարել սպանությունների բացահայտման ճանապարհին»,-ասում է Գուրգեն Եղիազարյան ու հավելում, որ, իր դիտարկմամբ, թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք շատ հանցագործություններ են պարտակվել: